Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը շատ ակտիվ շփման մեջ է ամերիկացիների հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիևն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը կստորագրվեն առաջիկա օրերին:

«Ամեն ինչ կլինի առաջիկա օրերին», – ասել է Դմիտրիևը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե երբ կարող են ստորագրվել դիզելային վառելիքի առաջին պայմանագրերը և սկսվել մատակարարումները:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը շատ ակտիվ շփման մեջ է ամերիկացիների հետ, և ամեն ինչ շատ արագ է ընթանում:

«Մեր էներգետիկ կամուրջներն այրվել են, և մենք այժմ ակտիվ վերականգնում ենք դրանք, ես կասեի` ամենժամյա ռեժիմով՝ այս ամենը արագ և արդյունավետ իրականացնելու համար լուծելով շատ լոգիստիկ հարցեր», – ասել է Դմիտրիևը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հոկտեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ: Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն շատ ուրախ է ռուսական դիզելային վառելիք ստանալու համար և դրա կարիքն ունի։

ՌԴ–ի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի համաշխարհային գները. Թրամփ

Leave a comment