«Ռոսատոմը» հերքել է Եգիպտոսում կառուցվող ԱԷԿ-ի «ռիսկերի» մասին Politico-ի հրապարակումը

https://arm.sputniknews.ru/20260819/rvosatvomy-herqel-e-egiptvosum-karucvvogh-aek-i-riskeri-masin-politico-i-hraparakumy-105908842.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1a/51874226_2:0:1598:1197_1920x0_80_0_0_1b18b260f46846b8427834d9d5e9ec7b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եգիպտոս, ատոմակայան, ռուսաստան, «ռոսատոմ»

եգիպտոս, ատոմակայան, ռուսաստան, «ռոսատոմ»

Բաժանորդագրվել

Հերքումներով է հանդես եկել նաև Եգիպտոսի միջուկային կարգավորիչը՝ հիշեցնելով, որ ատոմակայանը կառուցվում է III+ սերնդի ռուսական տեխնոլոգիայով։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիան հերքել է Եգիպտոսում կառուցվող «Էլ Դաբաա» ԱԷԿ-ի «ռիսկերի» մասին եվրոպական «Politico» պարբերականիհրապարակումը:

«Politico»-ի հրապարակման մեջ ասվում է, որ «Էլ Դաբաան» կառուցվում է նույն տեխնոլոգիայով, ինչ Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկները, որոնց հասցեին «հնչում են անվտանգության նորմերի խախտման և ինժեներական սխալների մասին հայտարարություններ»: Պարբերականըհղումէանումգաղտնի նամակին, որը Եգիպտոսի ատոմակայանների վարչությունը իբր հունիսի սկզբին ուղարկել է «Ռոսատոմ» կորպորացիայի ներկայացուցիչներից մեկին: Նամակում վարչությունը, իբր, հայտնում է ռեակտորային հանգույցների թերությունների և միջուկային անվտանգության խախտումների մասին շինարարական աշխատանքներում՝ դա բնութագրելով որպես «միտումնավոր անփութություն»:

Sputnik Արմենիային տված «Ռոսատոմի» մեկնաբանության մեջ նշվում է, որ «Էլ Դաբաա» ատոմակայանը կառուցվում է ռուս-եգիպտական միջկառավարական համաձայնագրերի, ինչպես նաև «Ռոսատոմի» և Եգիպտոսիատոմային էլեկտրակայանների վարչության պայմանագրի շրջանակներում և երկու երկրների կարգավորիչների, ներառյալ Եգիպտոսի միջուկային և ռադիոլոգիական կարգավորման վարչության (ENRRA) հսկողության ներքո:

Մեկնաբանությունը տարածել է նաև Եգիպտոսի ատոմային էլեկտրակայանների վարչությունը (NPPA)՝ հայտարարելով, որ նախագիծն արհեստականորեն ներառվել է մի օրակարգում , որն ուղղված է այլ քաղաքական նպատակների իրականացմանը: «Էլ Դաբաա»-ն այս պահին աշխարհում ԱԷԿ-ի կառուցման խոշորագույն նախագիծ է, որում ներգրավված են շուրջ 25 հազար ռուսաստանցի և եգիպտացի մասնագետներ: Դրա իրականացումը ենթադրում է ինժեներական առաջադեմ լուծումների կիրառում, ինչպես նաև առանձնապես ամուր և բարդ կառույցների ստեղծում։ Նախագծի անվտանգությանը բարձր գնահատական է տվել նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի հուլիսին՝ էներգաբլոկներ 1-ի և 2-ի ռեակտորների իրանների տեղադրման հանդիսավոր արարողությունների ժամանակ։

«Նման մասշտաբիևտեխնոլոգիական բարդության նախագծերի շինարարության ընթացքում առանձին տեխնիկական խնդիրների բացահայտումը, հետագա ճշտող միջոցառումների անցկացումը նորմալ պրակտիկա է», – ասվում է հայտարարության մեջ:

«Էլ Դաբաա» ԱԷԿ-ը հիմնվածէIII+ սերնդի ռեակտորային տեխնոլոգիայի վրա՝ մի քանի պաշտպանական պատնեշներով։ Ռեակտորը հագեցած է կրկնակի պաշտպանիչ թաղանթով, որը կարող է դիմակայել 400 տոննա քաշով և վայրկյանում 150 մետր արագությամբ շարժվող ինքնաթիռիհարվածին:

Նշենք, որ «Ռոսատոմի» մասնագետները, համագործակցելով հայ գործընկերների հետ, աշխատանքներ են տանում Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ:

Leave a comment