Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմը հայտարարում է ընդունելություն կիրակնօրյա դպրոցներում․
«Սիրելի՛ ծնողներ,
Մասյացոտնի թեմի տարբեր համայնքների եկեղեցիներում գործող կիրակնօրյա դպրոցները սիրով հրավիրում են ձեր երեխաներին միանալու մեր սաներին։
Կիրակնօրյա դպրոցներում երեխաները հնարավորություն ունեն՝
ծանոթանալու Աստվածաշնչին և բացահայտելու Սուրբ Գրքի աշխարհը,
հաղորդակից դառնալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին, ճանաչելու նրա հոգևոր ժառանգությունը,
միասին աղոթելու, հավատքի շուրջ միավորվելու, նոր ընկերներ ձեռք բերելու և քրիստոնեական սիրով ու արժեքներով մեծանալու։
Կիրակնօրյա դպրոցները գործում են հետևյալ համայնքներում․
Արտաշատի տարածաշրջան
– Դվին
– Հնաբերդ
– Նորաշեն
– Վերին Արտաշատ
– Բերդիկ
– Բյուրավան
– Մրգավան
– Ոստան
– Քաղցրաշեն
Մասիսի տարածաշրջան
– Մասիս քաղաք
– Արևշատ
– Դաշտավան
– Սիս
– Ռանչպար
– Նորամարգ
– Հովտաշեն
– Արգավանդ
– Նորաբաց
Արարատի տարածաշրջան
– Արարատ քաղաք
– Արարատ գյուղ
Վեդու տարածաշրջան
– Վեդի քաղաք
– Ոսկետափ
Մանրամասների և գրանցման համար կարող եք դիմել ձեր համայնքի եկեղեցու հոգևոր հովվին։
«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը» (Մարկոս Ժ 14)»։