Մեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է, իսկ իշխանությունը գումարներ է շռայլում միջոցառումների համար․ Ֆարմանյան (Տեսանյութ)

Մեր բնակչության մի զգալի հատված գտնվում է վարկային բեռի տակ, վարկերի տոկոսները չափազանց բարձր են, ընդգծում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

«Մարդիկ իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար ստիպված  նոր վարկեր են վերցնում, իսկ ԿԲ նախագահը չի հերքում, որ տոկոսադրույքներն ավելի են բարձրանալու»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով՝ այս պայմաններում իշխանությունը COP17-ի միջոցառումները կազմակերպելու համար առանձին մասնավոր ընկերությանը տրամադրում է 8 միլիոն դոլարի վարկ՝ տարեկան ընդամենը 1 տոկոսով՝ այն դեպքում, երբ պայմանագրով արդեն իսկ 22 միլիոն դոլար տրամադրել է, որ այդ ընկերությունը կազմակերպի միջոցառումը։

«Ինչպե՞ս է ստացվում, որ հասարակ քաղաքացին չի կարողանում այդպիսի տոկոսադրույքով վարկ վերցնել»,- ասում է Հայկ Ֆարմանյանը։

Leave a comment