https://arm.sputniknews.ru/20260819/iranci-zinvvorakannery-parsic-tsvoci-erkrnerin-arajarkel-en-chajakcel-amn-in-105900645.html
Իրանցի զինվորականները Պարսից ծոցի երկրներին առաջարկել են չաջակցել ԱՄՆ-ին
Իրանցի զինվորականները Պարսից ծոցի երկրներին առաջարկել են չաջակցել ԱՄՆ-ին
Sputnik Արմենիա
Աբդոլահին ընդգծել է, որ ցանկացած օգնություն ամերիկյան զինված ուժերին Թեհրանը կդիտարկի որպես համագործակցություն ԱՄՆ-ի հետ: 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T16:04+0400
2026-08-19T16:04+0400
2026-08-19T16:04+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պարսից ծոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105620577_0:76:999:638_1920x0_80_0_0_83351fb6118fcba2926142f789ef02bd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Իրանցի զինվորականները Պարսից ծոցի երկրներին առաջարկել են ԱՄՆ-Իրան հակամարտությունում հրաժարվել ԱՄՆ-ին աջակցելուց: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին։Աբդոլահիի խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ոչ մի գործողություն չի վրիպում Իրանի ուշադրությունից:Օգոստոսի 17-ին Al Arabiya հեռուստաալիքը հղում անելով իր աղբյուրներին՝ հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգելու մասին:Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պարսից ծոց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105620577_86:0:979:670_1920x0_80_0_0_60f42adec53a895324e518cd126dce75.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պարսից ծոց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պարսից ծոց
Բաժանորդագրվել
Աբդոլահին ընդգծել է, որ ցանկացած օգնություն ամերիկյան զինված ուժերին Թեհրանը կդիտարկի որպես համագործակցություն ԱՄՆ-ի հետ:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Իրանցի զինվորականները Պարսից ծոցի երկրներին առաջարկել են ԱՄՆ-Իրան հակամարտությունում հրաժարվել ԱՄՆ-ին աջակցելուց: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին։
«Զգուշացնում ենք, որ ցանկացած օգնություն կամ աջակցություն, որը ցուցաբերվում է ագրեսորին՝ ամերիկացի զինվորականներին, կդիտարկվի որպես համագործակցություն ամերիկյան զինված ուժերի հետ»,- հայտարարել է նա:
Աբդոլահիի խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ոչ մի գործողություն չի վրիպում Իրանի ուշադրությունից:
Օգոստոսի 17-ին Al Arabiya հեռուստաալիքը հղում անելով իր աղբյուրներին՝ հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգելու մասին:
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։