Թմրամիջոցներ, զենք-զինամթերք. բերման է ենթարկվել հանցավոր հակումներ ունեցող շուրջ 150 անձ. տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հասարակական կարգի պահպանումն ու հանրային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության ամենօրյա աշխատանքի առանցքում են։ Այդ համատեքստում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հատուկ միջոցառումներ։ 

ՆԳՆ-ից հայտնում են, որ միջոցառումների նպատակը հանցավոր հակումներ ունեցող անձանց և նրանց հնարավոր հավաքատեղիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն ու ապօրինի շրջանառությունից զենքի-զինամթերքի և թմրամիջոցների դուրսբերումն է։ 

Նշվում է, որ տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացված շրջայցերի և ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող շուրջ 150 անձ։

Հաղորդագրության համաձայն՝ թիրախային միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք-զինամթերք։

«Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակելու է արժանանալ ՆԳՆ ոստիկանության հասցեական արձագանքին։ Հանցավոր դրսևորումների կանխման և հակազդման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները պարբերական են»,- շեշտել են ՆԳՆ-ից:

Leave a comment