Եմենի հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում Ջիզան քաղաքում գտնվող Saudi Aramco նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին:
Ինչպես փախանցում է SABA լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարին։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր Ջիզանում գտնվող Aramco նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհի բռնկումը:
Հրդեհը մարվել է, և տուժածներ չկան: