Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

Եմենի հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում Ջիզան քաղաքում գտնվող Saudi Aramco նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին:

Ինչպես փախանցում է SABA լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարին։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր Ջիզանում գտնվող Aramco նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհի բռնկումը:

Հրդեհը մարվել է, և տուժածներ չկան: 

Leave a comment