Կոչ ենք ուղղում ՀՀ Կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց․ Արգենտինայի և Չիլիի թեմ

Արգենտինայի ազգային եկեղեցական կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչութունը իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ամսի 7-ին մեկնարկող դատավարության առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ։

Դատապարտում է մայր Հայրենիքի տարածքում այս ծանր միջամտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր գործունեությանը և սրբազան առաքելությանը, որ համարում է Սահմանադրության մեջ նվիրագործված պաշտամունքի ազատության, եկեղեցու և պետութեան անջատման ակզբունքների անընդունելի խախտում:

Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց և փորձել լուծել հարցերը փոխադարձ Հարգանքով և մեր ժողովրդի ազգային-հոգևոր ավանդույթններին համապատասխան:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ՀԱՅ ԿԵԴՐՈՆ

Պուէնոս Այրէս, 5 Օգոստոս 2026»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment