Այս տարի քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվն էականորեն ավելի մեծ է, սա ահազանգ է. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվն էականորեն ավելի մեծ է:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վիճակագրությանը՝ այն համարելով ահազանգ։
«Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև անընդհատ գնում ենք կոմպրոմիսների և արդյունքում տուժում են երեխաները։ Մենք պետք է առերեսվենք։ Ատեստավորման գործընթաց է, ինչքան կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն է, որ գնում, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում գերազանց, գոնե բավարար։
Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ և հատու, վճռական իրականացնենք, և որևէ կասկած չկա, որ դա անում ենք երեխաների շահերից ելնելով»,- ասաց վարչապետը։