«ACS Superchess»-ը Հայկ Մարտիրոսյանի հետ նվաճեց Ռումինիայի շախմատի չեմպիոնի տիտղոսը

Բաժանորդագրվել

Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Թիմը հաղթել է առաջնության բոլոր 9 հանդիպումներում։

Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր՝ իր միջազգային վարկանիշը բարձրացնելով 7,8 կետով։

«ACS SUPERCHESS» թիմի կազմում հանդես են եկել նաև գրոսմայստերներ Բոգդան-Դանիել Դյակը, Իվան Սոկոլովը, Դանիել Դարդհան, Կոնստանտին Լուպուլեսկուն, Ալեքսանդր Մոտիլյովը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Մատեյ-Անդրեյ Կոյչևը և միջազգային վարպետ Վլադիմիր Դոնչան։

Leave a comment