Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից, մինչև արմատական պաղեստինյան շարժում Համասը չզինաթափվի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես վճռականորեն պաշտպանում եմ մեր անվտանգության շահերը։ Մենք չենք նահանջի (Գազայի հատվածում) ներկայիս գծերից, մինչև Համասը լիովին չզինաթափվի», – ասել է Նեթանյահուն, ում խոսքերը մեջբերել է Ynet հարթակը։
Նեթանյահուի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «և նրա թիմը կարծում են, որ կարող են զինաթափել Համասին և ապառազմականացնել Գազան։ Մենք ուսումնասիրում ենք այս հարցը», – հավելել է նա։ «