Վերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

 

 

 

 

 

«Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է 2023թ. հոկտեմբերի 7-ին, Գազայից սկիզբ առած պատերազմից առ այսօր, տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին որոշ տվյալներ։

 

 

Ըստ այդմ, վերջին երեք տարվա ընթացքում հարվածներ են հասցվել՝

 

• Գազայի հատվածում՝ մոտ 65000 թիրախի,

• Լիբանանում և Սիրիայում՝ մոտ 28000 թիրախի,

• Իրանում՝ մոտ 4500 թիրախի,

• Եմենում՝ 80 թիրախի։

 

Միաժամանակ, նախորդ երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ՝

• Գազայի հատվածից՝ 10200 հրթիռ,

• Լիբանանից՝ 20000 հրթիռ,

• Իրանից՝ 1200 հրթիռ,

• Սիրիայից՝ 50 հրթիռ

• Եմենից՝ 90 հրթիռ։

Պատերազմի ընթացքում Իսրայելի բանակը կորցրել է 970 զինծառայող»։

Leave a comment