Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվեց, փաստաբանը մանրամասներ է հայտնում

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այդ մասին փաստաբան Տիգրան Աթանեսյանն է հայտնել․

«Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց:

ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ ( բոլորը՝ ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար:

Արթուր Դանիելյանը տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայր, նիստի ժամը և դատավորը առայժմ հայտնի չեն»,- նշել է փաստաբանը:

Հիշեցնենք՝ քաղաքական ակտիվիստին այսօր են ձերբակալել, նրան մեղսագրում էին «խուլիգանություն»՝ Ֆեյսբուք սոցցանցում արված գրառումների համար։

Leave a comment