2027-ի բյուջեն չի ապահովում գիտության ռազմավարությամբ նախատեսված 20 մլրդ դրամի ֆինանսավորումը. «Գիտուժ»

«Գիտուժ» նախաձեռնությունն անդրադարձել է Գիտության ոլորտին տրամադրվող լրացուցիչ ֆինանսավորմանը։

Նախաձեռնության դիտարկումները ներկայացնում ենք ստորև.

«Կառավարության Գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը 2027թ. համար նախատեսում է մոտ 20 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում։

Մինչդեռ 2027թ. պետբյուջեի նախագծով գիտության հատկացումները 2026թ. ընդունված բյուջեի համեմատ ավելանում են ընդամենը 1,5 մլրդ դրամով։

Նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը։ Հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների և գիտական սարքավորումների համար հատկացումները մնում են անփոփոխ։ Վտանգված է նաև մի շարք գործող ծրագրերի ամբողջ տարվա ֆինանսավորումը։

«Գիտուժը» Ազգային ժողովին կոչ է անում ապահովել, որ 2027թ. պետական բյուջեում ներառվի գիտության ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված ֆինանսավորումը։ Կառավարությունից պահանջում ենք իրականացնել իր ընդունած ռազմավարական ծրագիրը՝ ֆինանսավորելով դրանով նախատեսված միջոցառումները»։

 

Leave a comment