Մեզ համար խնդիր է դրված, որ այն փոփոխությունը, որը չի ստացվել մինչ այժմ, փորձենք դրան հասնենք. Նարեկ Կարապետյան

ԱԺ 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստից առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորներն այսօրվա նիստին վերաբերող օրակարգային հարցեր են քննարկել: Այս մասին լրագրողներին ասաց պատգամավոր Նարեկ Կարապետյանը:

Կարապետյանն ասաց, որ ԱԺ նախագահի ընտրությանը, հարցուպատասխանին մասնակցելու են, բայց նախագահի թեկնածու չեն առաջադրելու, քանի որ իմաստը չեն տեսնում:

«Գրեթե բոլորն առաջին անգամ են այստեղ: Մեզ համար խնդիր է դրված, որ այն փոփոխությունը, որը չի ստացվել մինչ այժմ, փորձենք դրան հասնենք: Նոր ուժ ենք և պետք է ձևաչափերով հասկանանք, թե ոնց ենք ԱԺ վարկանիշը փոխում ու ձևավորում այնպիսի ուժ, որը կկարողանա Հայաստանում որակական փոփոխություն բերել»,- ասաց Կարապետյանը:

Հարցին՝ կառուցողական, թե ռադիկալ աշխատանքի են պատրաստ իշխանությունների հետ, Կարապետյանն այսպես արձագանքեց.

«Մարդկանց հետ, ովքեր 58.000 ձայն են կեղծել, կառուցողականը շատ հարաբերական բան է: Ովքեր գալիս են այստեղ՝ 58.000 ձայն կեղծած: Բայց մենք ունենք մի քանի տրամաբանություն՝ երկրի շահն է. եթե երկրի շահի համար օգտակար բան բերեն, մտածենք, քննարկենք: Բայց այն ուժը, որը 58.000 մարդու ձայն է կեղծել, գիշերը 2-ին կանգնեցրել է քվեաթերթիկների հաշվարկը, չեմ կարծում, որ իրենք կառուցողական աշխատանքին պատրաստ են»:

Հարցին՝ եթե տիրադավ հոգևորականն օրհնի նիստը, Կարապետյանն ասաց՝ տիրադավը հոգևորական չէ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment