Աշտարակի խճուղում բախվել են «Ֆորդ Տրանզիտ»-ը և BMW-ն․ 3 վիրավորներից մեկն անչափահաս է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։շ
Օգոստոսի 1-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Աշտարակի խճուղում բախվել են 42-ամյա Խաչիկ Խ․-ի վարած BMW մակնիշի և 35-ամյա Վարդան Ս․-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-ն բախվել է քարե պատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մեկ անչափահաս՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։