Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանի դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված զավթողական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով։ Տեսանյութում ցույց են տալիս, որ Պրահայում՝ փողոցում, ինչ-որ միջոցառում են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության» թեմայով։ Այդ նյութում խոսում են իրենց հարուստ երևակայության մասին, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի դեմ իրենց զավթողական նպատակները։

Պետական հեռուստաընկերության կողմից թեմայի վերաբերյալ ռեպորտաժի պատրաստումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի դեմ առաջ է տանում զավթողական ծրագրեր, ինչը ոչ միայն դիտավորյալ կերպով կոծկվում է ներկա ղեկավարության կողմից, այլև, դեռ մի բան էլ, վտանգավոր համեմատության մեջ է դրվում Արցախի թեմայի հետ, ինչով ուղղակի փաստաբանություն է արվում Ալիևի զավթողական նկրտումների օգտին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment