Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հուշագրի վիճակը ճգնաժամային է որակել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը ճգնաժամի մեջ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Կասկած չկա, որ այն (հուշագիրը) ճգնաժամի մեջ է», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բաղայիի խոսքով` քանի դեռ ԱՄՆ-ն շարունակելու է խախտել հուշագիրը, Իրանը նույնպես չի կատարի իր պարտավորությունները։ Այս դեպքում, նշել է նա, գործում է պարտավորությունների կատարման սկզբունքը՝ մյուս կողմից իր պարտավորությունների կատարմանն ի պատասխան։

Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։

Sputnik Արմենիա

Leave a comment