Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն անցկացրած առաջին նիստում հաստատել է Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզչի նշանակման մասին հարցը:
Գործկոմի միաձայն որոշմամբ տղաների պատանեկան հավաքականը կշարունակի գլխավորել Նարեկ Կապուշյանը:
ԱՄՆ-ի մարզչական դպրոցն անցած Կապուշյանը Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2025 թվականի օգոստոսին: Այս տարվա հուլիսին նրա գլխավորությամբ հավաքականը դարձավ Երևանում անցկացված Մ16 ՖԻԲԱ Եվրոբասկետի C դիվիզիոնի հաղթող:
Նա նաև գլխավորում է ԱՄՆ-ի ՀԲԸՄ ավագ դպրոցի տղաների թիմը։
Կապուշյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է գալիս նաև որպես գլխավոր մարզչի օգնական։
Նա ամառային ամիսներին աշխատում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)-ի և NCAA առաջին դիվիզիոնի մի շարք խաղացողների հետ՝ աջակցելով նրանց անհատական հմտությունների զարգացմանը և խաղային որակի բարձրացմանը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: