ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, մասսայական ձերբակալություններով ահաբեկում է մարդկանց, որ կարողանա ծրագիրն իրականացնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։
«Փաշինյանը մեծ զիջումների է գնալու, սարսափի մթնոլորտ է ստեղծում, նոր Սահմանադրությամբ ՀՀ ում մենիշխանություն է ուզում հաստատել։ Ադրբեջանի մոտ հլու գառի նման պահանջները կատարում են, իսկ այստեղ սպառնում է ընդդիմությանը»,- մեկնաբանեց Մանվելյանը։
Բանախոսի խոսքով, Բայրամովն արդեն էքսկլավներից է խոսում, դա նշանակում է, որ խոսք են տվել ճանապարհ դեպի «անկլավ», եթե «անկլավ» տան, այնտեղ զինված ադրբեջանցիներ են բնակեցվելու և Տավուշի գյուղերը շրջափակման մեջ են հայտվելու։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ