Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան

Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, մասսայական ձերբակալություններով ահաբեկում է մարդկանց, որ կարողանա ծրագիրն իրականացնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։

«Փաշինյանը մեծ զիջումների է գնալու, սարսափի մթնոլորտ է ստեղծում, նոր Սահմանադրությամբ ՀՀ ում մենիշխանություն է ուզում հաստատել։ Ադրբեջանի մոտ հլու գառի նման պահանջները կատարում են, իսկ այստեղ սպառնում է ընդդիմությանը»,- մեկնաբանեց Մանվելյանը։

Բանախոսի խոսքով, Բայրամովն արդեն էքսկլավներից է խոսում, դա նշանակում է, որ խոսք են տվել ճանապարհ դեպի «անկլավ», եթե «անկլավ» տան, այնտեղ զինված ադրբեջանցիներ են բնակեցվելու և Տավուշի գյուղերը շրջափակման մեջ են հայտվելու։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment