«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարում հայտնի դարձան կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները։ Տիտղոսը կվիճարկեն Չեխիայի ներկայացուցիչներ Լինդա Նոսկովան ու Կարոլինա Մուխովան։

Կիսաեզրափակիչում Նոսկովան 6:4, 6:4 հաշվով հաղթեց ուկրաինացի Մարտա Կոստյուկին, իսկ Մուխովան 3 սեթում ուժեղ գտնվեց ամերիկացի Կորի Գաուֆից` 6:2, 1:6, 7:6:

Եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին։ «Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։



Leave a comment