ՔԿԾ-ից հայտնել են՝ քանի կալանավոր ու դատապարտյալ է մահացել վերջին տարիներին

https://arm.sputniknews.ru/20261117/qkts-ic-hajtnel-en-qani-kalanavvor-u-datapartjal-e-mahacel-verjin-tarinerin-109406757.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109407453_204:0:1644:1080_1920x0_80_0_0_8fe6dba2eda0df5dd5277e7ab9466d47.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դատապարտյալ, կալանավոր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), մահ

դատապարտյալ, կալանավոր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), մահ

Բաժանորդագրվել

Նախորդ տարի աննախադեպ մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել ՔԿՀ-ներում, 8-ը՝ ինքնասպանություն։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Այս տարի ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում գրանցված մահվան 4 դեպքից 2-ը ինքնասպանություն է եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Մահվան դեպքերից մեկն արձանագրվել է «Խնամի» պալիատիվ ԲԿ-ում, 1 դեպք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (Ստեփանավանի համայնքապետի՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյան– խմբ․)։

Ինքնասպանության դեպքերից մեկը գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում, մյուսը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 4-ի դեպքում էլ մահացած անձինք կալանավորված են եղել։

Նախորդ տարի հայաստանյան ՔԿՀ-ներում աննախադեպ թվով մահեր են գրանցվել՝ 24, որոնցից 12-ը եղել է դատապարտյալ, 12՝ կալանավորված անձ։ Մահվան դեպքերից 8-ը ինքնասպանություն է եղել («Դատապարտյալների հիվանդանոց»՝ 1 դեպք, 2-ական դեպք «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում, «Արմավիր»՝ 3 դեպք)։

Մահվան 9 դեպքերը գրանցվել են բժշկական հաստատություններում (անազատության մեջ գտնվող անձը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց- խմբ․)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ 3 դեպք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ 2 դեպք, «Էջմիածին» ԲԿ՝ 3 դեպք, «Էրեբունի» ԲԿ՝ 1 դեպք։ 7-ի մահը գրանցվել է հենց քրեակատարողական հիմնարկում՝ 1-ական «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում, «Սևան»՝ 2 դեպք, «Արմավիր»՝ 3 դեպք։

Մահացած անձանցից 23-ը եղել է Հայաստանի Հանրապետության, 1-ը՝ Իրանի քաղաքացի։

2024 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 12 դեպք՝ 6 դատապարտյալ, 6 կալանավորված անձ։ Մահվան դեպքերից 10-ը գրանցվել է բժշկական հաստատությունում՝ «Էջմիածին» ԲԿ՝ 5 դեպք, «Էրեբունի» ԲԿ՝ 3 դեպք, «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»՝ 1 դեպք, «Գյումրի» ԲԿ՝ 1 դեպք։ ՔԿՀ-ների ներսում 2 անձ է մահացել՝ «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում։ 2024թ․-ին որևէ ազատազրկված անձ ինքնասպանություն չի գործել։

Մահացած անձանցից 10-ը եղել է Հայաստանի, 1-ական՝ Թուրքիայի և Իրաքի քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը բազմիցս բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին՝ մասնավորապես, բժշկական օգնության և սպասարկման պատշաճ որակի, ժամանակին և անխոչընդոտ հասանելիության, մասնագիտացված բուժօգնության կազմակերպման, անհրաժեշտ հետազոտությունների իրականացման, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի արդյունավետ ապահովման հետ կապված թերություններին։

Դիտորդների խումբը նաև համապատասխան գրություններ է ուղղում ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ազատազրկված անձանց առողջությանը վերաբերող խնդիրներով։

Leave a comment