https://arm.sputniknews.ru/20260707/tntesakan-mets-vtang-em-tesnum-karapetjany-tsarukjani-nkatmamb-hetapndumneri-masin-104325036.html
Տնտեսական մեծ վտանգ եմ տեսնում․ Կարապետյանը՝ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումների մասին
Տնտեսական մեծ վտանգ եմ տեսնում․ Կարապետյանը՝ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումների մասին
Sputnik Արմենիա
Քիչ առաջ դատարանն ավարտեց ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցի հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի ավելի ուշ։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T16:29+0400
2026-07-07T16:29+0400
2026-07-07T16:32+0400
սամվել կարապետյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104324869_0:0:1280:721_1920x0_80_0_0_33e57cafc1badf1e1975edf029a183ed.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Իշխանությունների բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին։ Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը հուլիսի 6–ին ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գագիկ Ծառուկյանն ու ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։Հուլիսի 7–ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գարիկ Աբելյանի նախագահությամբ, քննում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունն արդեն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104324869_104:0:1071:725_1920x0_80_0_0_4322160bdb9c60d326a1072ddd285f02.jpg.webp
սամվել կարապետյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան
սամվել կարապետյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան
Քիչ առաջ դատարանն ավարտեց ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցի հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի ավելի ուշ։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Իշխանությունների բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին։ Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, ես այստեղ շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Ծառուկյանը մեր երկրի գլխավոր ներդրողներց մեկն է»,- ասաց Կարապետյանը՝ անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին։