Մահացել է Էդուարդ Եդիկիսելովը (տեսանյութ)
93 տարեկան հասակում մահացել է հեռուստատեսային ֆիլմերի և հաղորդումների սցենարիստ, ռեժիսոր, երաժշտական կինոնկարների, վավերագրական և կարճամետրաժ խաղարկային ժապավենների հեղինակ Էդուարդ Եդիկիսելովը։ «Ես հետաքրքիր կյանք եմ ապրել,- մի առիթվ «Ա1+»-ին ասել է Էդուարդ Եդիկիսելովը,- և շնորհակալ եմ ճակատագրին, որ պարգևել է նման ծնողներ, ընտանիք ու ընկերներ, սիրելի աշխատանք ու հետաքրքիր, անմոռանալի հանդիպումներ: Շնորհակալ եմ, որ ունեմ երկու սիրելի ու հարազատ քաղաք՝ Թբիլիսին ու Երևանը, որոնց բաժանել չեմ կարող»:
Ծնվել է Թբիլիսիում, ավարտել Մոսկվայի Ֆինանսների ինստիտուտի հաշվիչ մեքենաների բաժինը, նաև՝ Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Գործուղվել է Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատ՝ որպես տնօրենի տեղակալ և հենց կոմբինատին կից հիմնադրել սիրողական հեռուստակենտրոն, կապել ճակատագիրը հեռուստատեսության հետ: Հետո տեղափոխվել է Վոլգոգրադ, Խարկով, ապա՝ Երևան: Ավելի քան երկու տասնյակ երաժշտական, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, հեռուստատեսային հաղորդումների սցենարիստ և ռեժիսոր: «Թբիլիսեցիներ» միջազգային ակումբի և «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի միության հիմնադիր նախագահ:
«Ա1+» ցավակցում է Էդուարդ Եդիկիսելովի հարազատներին, ընկերներին։
Ներկայացնում ենք «Ա1+»-ի՝ նրա մասին տարիներ առաջ պատրաստած ֆելմը։