Տնտեսական մեծ վտանգ եմ տեսնում․ Կարապետյանը՝ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումների մասին

https://arm.sputniknews.ru/20260707/tntesakan-mets-vtang-em-tesnum-karapetjany-tsarukjani-nkatmamb-hetapndumneri-masin-104325036.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104324869_104:0:1071:725_1920x0_80_0_0_4322160bdb9c60d326a1072ddd285f02.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան

սամվել կարապետյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

Քիչ առաջ դատարանն ավարտեց ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցի հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի ավելի ուշ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Իշխանությունների բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին։ Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, ես այստեղ շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Ծառուկյանը մեր երկրի գլխավոր ներդրողներց մեկն է»,- ասաց Կարապետյանը՝ անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը հուլիսի 6–ին ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գագիկ Ծառուկյանն ու ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։
Հուլիսի 7–ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գարիկ Աբելյանի նախագահությամբ, քննում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունն արդեն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Leave a comment