Sputnik Armenia. Ռուսաստանը հունիսի 12-ից սկսած սահմանափակելու է Հայաստանից բոլոր կարանտինային հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ, հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»։
Որոշումը պայմանավորված է կարանտինային խախտումների մասայական հայտնաբերմամբ, հայտարարել է գործակալությունը: Այս տարվա մայիսից ի վեր ծառայությունը աստիճանաբար սահմանափակում է որոշ հայկական կարանտինային ապրանքների ներմուծումը և բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին մատակարարման խափանումների մասին։
Այնուամենայնիվ, կարանտինային տեսակներ են հայտնաբերվում: Հունիսին պախրա բզեզի վարակի 3 դեպք է հայտնաբերվել Հայաստանից ներմուծված ընկույզների, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի մեջ, հայտարարել է գործակալությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: