Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ընդլայնել տրանսպորտային միջոցների տարհանման (էվակուացիա) և պահպանության գործընթացում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները։
Նախատեսվող կարգավորման համաձայն՝ տրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողի անմիջական ներկայության՝ դրանք տեղափոխելով մասնավոր պահպանվող տարածքներ և այնտեղ պահելով մինչև ՆԳՆ ոստիկանության կողմից համապատասխան որոշման կայացումը, հայտնում է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը:
Ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը։