Ավտոբուսի մասնակցությամբ վթար Նոր Գեղիում․ տուժածներ կան

Բաժանորդագրվել

Վթարից տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «BMW X5» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ վթարը եղել է 10:50-ի սահմաններում։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։

Ավտոբուսն ու ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Երևանում վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ 2–ամսյա տնային կալանք է կիրառվել

Leave a comment