ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը հնարավոր է տեղի ունենա Ժնևում. AP

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում կամ Իսլամաբադում, հաղորդում է Associated Press (AP)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ AP-ի՝ կողմերը քննարկում են Պակիստանի մայրաքաղաքում երկրորդ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Սակայն ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները Ժնևը նշում են որպես բանակցությունների նոր փուլի հնարավոր վայր։

Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակն ու տեղը դեռևս որոշված ​​չեն, սակայն հնարավոր է, որ բանակցությունների նոր փուլը տեղի ունենալ արդեն ապրիլի 16-ին։

Leave a comment