«Վինսենթ վան Գոգ․ Կյանքը նամակներում» գիրքը՝ հայերեն

«Վինսենթ վան Գոգ․ Կյանքը նամակներում» գիրքը՝ հայերեն

Երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Վինսենթ վան Գոգ․ Կյանքը նամակներում» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։

Դեսպանն իր խոսքում բարձր գնահատեց թարգմանչական այն բարդ ու նուրբ աշխատանքը, որի շնորհիվ վան Գոգի նամակներն այսօր հասանելի են հայ ընթերցողին․ «Նկարչի հոլանդերեն ու ֆրանսերեն նամակները խիստ անձնական են, հուզական և լեզվական առումով դժվար։ Շնորհակալություն թարգմանիչ Աննա-Մարիա Մատտարին՝ այս մեծ աշխատանքի համար»։

Գիրքը հրատարակվել է «Վերնատուն» հրատարակչության կողմից՝ Գրականության հոլանդական հիմնադրամի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։

 Հայտնում է Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը։

Leave a comment