Հոկտենբերի 5-ին կթողարկվի  «COP17» հուշադրամը

Հոկտենբերի 5-ին կթողարկվի  «COP17» հուշադրամը

Կենտրոնական բանկը հոկտեմբերի 5-ին շրջանառության մեջ է դնում «COP17»՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նվիրված արծաթե հուշադրամը:

 Հուշադրամը թողարկվել է ներկայացուցչական նպատակներով և նախատեսված չէ «Դրամագետ» վաճառասրահում վաճառքի համար:

 

Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալելու COP17 համաժողովը՝ մեկ հարկի տակ համախմբելով կենսաբազմազանության պահպանության ոլորտի միջազգային օրակարգի կարևոր քննարկումները։

 

 «COP17» հուշադրամի թողարկմամբ ընդգծվում է Հայաստանի՝ որպես բնապահպանական քաղաքականության քննարկման միջազգային կենտրոն ներկայանալու կարևորությունը՝ կենսաբազմազանության գլոբալ մարտահարավերները և դրանց հաղթահարմանն ուղղված լուծումները բարձրաձայնելու առաքելությամբ:

 

COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։

 «COP17» հուշադրամը, իսկության հավաստագիրը և տեղեկատվական գրքույկը պատրաստված են վերամշակված նյութերից։

 

 ԿԲ

Leave a comment