ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունները չեն կարող ավելի վատանալ, քան հիմա․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները չեն կարող ավելի վատանալ, քան հիմա են. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանք չեն կարող ավելի վատանալ, ավելին չի լինում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ի հետ հարաբերությունները կվատթարանան Վիկտոր Օրբանի պարտությունից հետո Հունգարիայի ընտրություններում։

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել կիրակի օրը։ Հունգարիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 98.9%-ի հաշվարկից հետո Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցությունը զգալի առավելություն ունի Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ։

Leave a comment