Ֆիդան. «Չպետք է թույլ տանք, որ Սև ծովը վերածվի նոր հակամարտության ճակատի»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձ է կատարվել Թուրքիա-Եվերապական Միություն (ԵՄ) հարաբերություններին, ռուս-ուկրաինական պատերազմին և էներգետիկ ճգնաժամին։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները չպետք է զոհաբերվեն ներքին քաղաքական բանավեճերին:

Ըստ նրա՝ Թուրքիան գնահատում է Հունգարիայի աջակցությունն ԵՄ-Թուրքիա գործընթացին։ Անդրադառնալով ռուս-ուկրաիանական պատերազմին՝ Ֆիդանը հայտնել է, որ այն տարածվել է նաև Սև ծովում:

«Քաղաքացիական նավերի վրա հարձակումները լուրջ սպառնալիք են ներկայացնում կյանքի, գույքի, նավարկության և շրջակա միջավայրի անվտանգության համար: Մենք չպետք է թույլ տանք, որ Սև ծովը վերածվի նոր հակամարտության ճակատի»,- նշել է նա։

Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան նախազգուշացումներ և առաջարկվող լուծումներ է փոխանցում երկու կողմերին էլ: Նա նաև նշել է, որ թուրքական դրոշի ներքո նավարկող ու թուրքական սեփականության նավերը նույնպես տուժում են այս հարձակումներից:

 

Աղբյուր՝  Ermeni Haber/ Milliyet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment