Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները չեն կարող ավելի վատանալ, քան հիմա են. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք չեն կարող ավելի վատանալ, ավելին չի լինում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ի հետ հարաբերությունները կվատթարանան Վիկտոր Օրբանի պարտությունից հետո Հունգարիայի ընտրություններում։
Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել կիրակի օրը։ Հունգարիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 98.9%-ի հաշվարկից հետո Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցությունը զգալի առավելություն ունի Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ։