Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցելու՞ է ԱՄՆ-ի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս հարցի վերաբերյալ դիրքորոշում դեռևս ձևավորված չէ», – հայտարարել է նա։
Փետրվարին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը Խաղաղության խորհրդին չի քննարկվել։
Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Խաղաղության խորհրդի ստեղծման մասին։