Մոսկվան դեռևս Խաղաղության խորհրդին մասնակցելու մասին որոշում չի կայացրել․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցելու՞ է ԱՄՆ-ի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս հարցի վերաբերյալ դիրքորոշում դեռևս ձևավորված չէ», – հայտարարել է նա։

Փետրվարին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը Խաղաղության խորհրդին չի քննարկվել։

Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Խաղաղության խորհրդի ստեղծման մասին։

Leave a comment