Մեկ օրում հայտնաբերվել է 5 հետախուզվող. ՆԳՆ


ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 12-13-ը, ըստ որի՝ բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես՝


  • 46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,

  • 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,

  • 3-ական դեպք՝ բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման,

  • 2-ական դեպք՝ ավազակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման։


Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր կեղծելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ապացույցներ կեղծելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝


  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության փորձի,

  • 1 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։


Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։


ՃՏՊ վիճակագրություն


Անցած 1 օրում գրանցվել է 5 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումների քանակ1

Leave a comment