ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է ռուսական նավթի պատժամիջոցները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները ժամանակավորապես վերացրել է ռուսական նավթի առևտրի վրա դրված պատժամիջոցները: 

ԱՄՆ-ն երրորդ երկրներին 30-օրյա թույլտվություն է տվել գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական հում նավթ և նավթամթերք։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ այս միջոցառումը նպատակ ունի կայունացնել համաշխարհային էներգետիկ շուկաները, որոնք կտրուկ արձագանքել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմին և Հորմուզի նեղուցի փակմանը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված լիցենզիայի տեքստի համաձայն՝ մարտի 12-ից նավերի վրա բեռնված ռուսական հում նավթի և նավթամթերքի մատակարարումն ու վաճառքը թույլատրվում է: Լիցենզիան ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 11-ի Վաշինգտոնի ժամանակով կեսգիշերը։

Ավելի վաղ՝ մարտի 5-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նմանատիպ 30-օրյա արտոնություն էր հրապարակել, որը թույլ էր տալիս Հնդկաստանին գնել արդեն տարանցիկ վիճակում գտնվող ռուսական նավթը։

Leave a comment