ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է.
⏺Հանցագործները զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից, ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակիցներ և հայտնում, թե իբր անհրաժեշտ է ձեր հեռախոսում տեղադրել հատուկ հավելված՝ 5G ցանցին միանալու կամ կապի որակը բարելավելու համար:
⏺Ձեր ներբեռնած ծրագիրը զեղծարարներին հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարել ձեր հեռախոսը, հասանելիություն ստանալ բանկային հավելվածներին և վայրկյանների ընթացքում հափշտակել ձեր հաշիվներում առկա գումարները:
Այս զեղծարարություններից կարող եք պաշտպանվել ներկայացված շատ պարզ քայլերով.
➡️Մի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:
➡️Բջջային օպերատորները երբեք չեն պահանջում ծրագրեր ներբեռնել հեռախոսազանգի միջոցով:
➡️Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես ընդհատեք խոսակցությունը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: