ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունով նամակ է ստացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից։
Դիմումում պարունակվում է հրավեր ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությանը մասնակցելու Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտարկմանը։
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին ու չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով»,— նշվում է նամակում։
Ազգային ժողովի ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։
Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: