Մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման օրը, «Ավրորայի» թիմն ու «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» համայնքի անդամներն այցելեցին Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձան։
Այս հուշակոթող-քանդակը նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հիշատակին, որոնց խիզախությունն ու վերապրումը ոգեշնչման աղբյուր են դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համար։ Այն նաեւ հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակին։
Այս այցը եւս մի առիթ էր անդրադառնալու այն պատմությանը, որը շարունակում է ուղենիշ լինել «Ավրորայի» գործունեության ընթացքում։
Aurora Prize
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)