Մասկը խոստացել է, որ անդամալույծ մարդիկ առաջիկա տարիներին կրկին կկարողանան քայլել

Բաժանորդագրվել

Այս հայտարարությամբ գործարարն արձագանքել է Նոլանդ Արբոյի մասին հրապարակմանը։ Արբոն առաջին պացիենտն է, որի ուղեղում իմպլանտ է տեղադրվել։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խոստացել է, որ իր «Neuralink» ընկերության տեխնոլոգիաների շնորհիվ անդամալույծ մարդիկ առաջիկա տարիներին կրկին կկարողանան շարժվել։

«Neuralink-ը առաջիկա տարիներին մարդկանց հնարավորություն կտա կրկին քայլել և օգտագործել ձեռքերը», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Այս խոսքերով Մասկը մեկնաբանել է Նոլանդ Արբոյի մասին գրառումը։ Արբոն առաջին մարդն է, որի ուղեղում իմպլանտ է տեղադրվել։

Մոտ երեք տարի առաջ Մասկը հայտարարել էր, որ պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում իմպլանտի տեղադրման վիրահատություն է արվել։ Սարքը տեղադրվել էր 29-ամյա Արբոյի ուղեղում, որի ողնուղեղը վնասվել էր դժբախտ պատահարի հետևանքով՝ հանգեցնելով ամբողջական կաթվածի։

Neuralink-ի տեխնոլոգիայով իրականացված վիրահատության ընթացքում ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է շարժողական համակարգին հրահանգներ փոխանցելու համար, տեղադրվել է փոքր չափերի սարք։ Դրանից դուրս են գալիս էլեկտրոդներով հագեցած միկրոլարեր, որոնք որսում են պացիենտի ուղեղի ազդանշանները։

Leave a comment