Հոկտեմբերի 25–31-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Վանաձորում գերազանցումներ են արձանագրվել Հերացի փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին, իսկ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։
Արարատում փոշու պարունակությունը թույլատրելի շեմը գերազանցել է հոկտեմբերի 25-ին, 28-ին և 29-ին, իսկ Հրազդանում՝ հոկտեմբերի 26-ին, 29-ին և 30-ին։