Արամ Ա-ն ՀՀ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը (PAN.am)

Նոյեմբերի 6-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Սարմեն Բաղդասարյանին:

Ավելի քան 1 ժամ տևած հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական վիճակը։

Անդրադարձ է եղել նաև ՀՀ-Լիբանան հարաբերություններին, «ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններին և դրանց հավանական հետևանքներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին և Լիբանանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Ռուդակովին, քննարկել նրանց հետ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր, հայ և ռուս եկեղեցիներու պատմական կապերը:

Leave a comment