ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Մահանում ենք, մարում ենք, ՔՊ-ի ուզածն ի՞նչ է, որ անհետ կորածների ծնողները հերթով չարթնանա՞ն։ Այս մասին հայտարարել է անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։
Նշենք, որ այս պահին անհետ կորած զինծառայողների մայրերը խաղաղ ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։
«Այսօր խաղաղ ակցիա ենք անում, բայց ոչ լռության։ Մենք պետք է խոսենք, պետք է բարձրաձայնենք, որովհետև չի լինում լռել այս ցավի մասին։ Մենք սպասում ենք մեր երեխաներին։ Սուտ է , թե ասում են ժամանակը բուժում է, ժամանակը մեր վերք բուժել չի կարողանա։ Մեր կարոտը ավելի է սաստկանում»,- ասաց 44-օրյա պատերազմին անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը` Ասյա Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանութում։
–00—ՅՄ