Իրանը զգուշացրել է` «թունավոր անձրևի» վտանգ կա նավթամբարներին հարվածներից հետո

https://arm.sputniknews.ru/20260308/irany-zgushacrel-e-tunavvor-andzrevi-vtang-ka–navtambarnerin-harvatsneric-hetvo-99615020.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Пожар на нефтехранилище в Иране после атаки

Sputnik Արմենիա

Пожар на нефтехранилище в Иране после атаки

2026-03-08T14:11+0400

true

PT0M17S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99613037_0:180:721:720_1920x0_80_0_0_a67e91150eedee6ea1e6136fe478cfd2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, նավթ, видео

տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, նավթ, видео

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ն ու Իսրայելը ավելի վաղ հարձակվել էին իրանական նավթամբարների վրա՝ առաջացնելով մասշտաբային հրդեհներ:

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Իրանում զգուշացրել են թունավոր անձրևների վտանգի մասին՝ տեղական նավթամբարներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով։

Նման օբյեկտների պայթյունը հանգեցնում է մթնոլորտ տոքսիկ միացությունների արտանետման, ինչը կարող է տեղումներին թթվային հատկություններ հաղորդել, հայտարարել է իրանական «Կարմիր մահիկը»։

Ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակող և բաշխիչ ընկերությունը հայտնել էր, որ Թեհրանի և Ալբորզի նավթամբարները ենթարկվել են ավիահարվածների, ինչը մասշտաբային հրդեհների պատճառ է դարձել։

Մասնագետները նշել են, որ թթվային անձրևները կարող են հանգեցնել մաշկի քիմիական այրվածքների և լուրջ վնաս հասցնել թոքերին։

Այս կապակցությամբ «Կարմիր մահիկը» հորդորել է ոչ մի պարագայում դուրս չգալ տնից, իսկ դրսում գտնվելու դեպքում՝ անպայման պատսպարվել ծածկի տակ։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment