Քաղաքականություն
08.11.2026 | 18:50
Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 25-28-ը աշխատանքային այցով կմեկնեն Բեռլին։ Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Պատվիրակության կազմում են Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, պատգամավորներ Մարիամ Պողոսյանն ու Գեղամ Մանուկյանը։
Բեռլին կգործուղվի նաև Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հարությունյանը։
Կարգադրության համաձայն՝ գործուղման ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կվճարվեն 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։