Երիտասարդների 63%-ը որեւէ գործչի չի վստահում. ՄՀԻ հարցումները

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ (ՄՀԻ) եւ ԲՐԵՎԻՍ ընկերության իրականացրած ՀՀ բնակչության հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով՝ «Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում: Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելին» հարցին տրված պատասխաններն ունեն հետեւյալ պատկերը: Եղել է մինչեւ 2 պատասխանի հնարավորություն:

Առաջին պատասխանի դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին վստահում է հարցվածների 18%-ը, իսկ երկրորդ պատասխանի դեպքում՝ 2%-ը, Սամվել Կարապետյանին համապատասխանաբար՝ 6 եւ 4%-ը, Ռոբերտ Քոչարյանին՝ 3 եւ 2%-ը, Գագիկ Ծառուկյանին նույնպես 3 եւ 2%-ը, Արարատ Միրզոյանին 2 եւ 3%-ը, Արամ Զ Սարգսյանին եւ Ալեն Սիմոնյանին նույնչափ՝ առաջին պատասխանի դեպքում՝ 1%-ը. Երկրորդ պատասխանի դեպքում՝ 2%-ը:

Արման Թաթոյանին առաջին պատասխանի դեպքում հարցվածների 2%-ն է ասել, որ վստահում է, իսկ երկրորդ պատասխանի դեպքում՝ 1%-ը, իսկ Գուրգեն Սիմոնյանին՝ 1 եւ 2%-ը: 48 %-ն ասել է, որ ոչ մի քաղաքական գործչի չի վստահում, 9%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Ըստ նույն հարցման արդյունքների՝ Նիկոլ Փաշինյանին վստահում է 56+ տարիքի մարդկանց 32%-ը, երիտասարդների՝ 18-35 տարեկանների՝ 7%-ը: Ըստ հետազոտության՝ Սամվել Կարապետյանին վստահում է 18-35 տարեկանների 9%-ը, 56+ տարիքի մարդկանց 12%-ը: Երիտասարդների 63%-ը որեւէ գործչի չի վստահում: 8-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment